Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Սպորտի նախարարությունը մեկնարկում է «Կյանքը` սպորտի ռիթմով» ամենշաբաթյա մարզումային նախաձեռնությունը

Սպորտի նախարարությունը մեկնարկում է «Կյանքը` սպորտի ռիթմով» ամենշաբաթյա 
մարզումային նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, առաջնորդվելով «Կյանքը` սպորտի ռիթմով» սկզբունքով, կազմակերպել էր առավոտյան մարզում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, զանգվածային մարզումների միջոցով փորձ է արվում խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս: Հոկտեմբերի 22-ի մարզումները ներառել էին 6 մարզատեսակ՝  warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching,  trx: «Այս մարզումներն անվճար են, այս կերպ փորձում ենք հասարակության մեջ խթանել առողջ ապրելակերպը: Մենք չենք բավարարվելու միայն այստեղ մարզումներ անցկացնելով, այլ նաև Երևանի այլ վայրերում ևս»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը:

Այս անգամ մարզմանը մասնակցում էին մոտ 50 երիտասարդներ:

Նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի: 

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am