Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սիրիայի գրոհայինները մեկ օրում 45 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը

Սիրիայի գրոհայինները մեկ օրում 45 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում մեկ օրում գրանցվել է հրադադարի խախտման 45 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:

«Մեկ օրում գրանցվել է  կրակոցի 45 դեպք` ապօրինի զինված խմբավորումների կողմից Հալեպում, Դամասկոսում եւ Համայում»,-ասված է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:

Հաղորդվում է, որ զինված խմբավորումները, որոնք հայտարարել էին ռազմական գործողությունների դադարի մասին, ականանետերով եւ այլ զենքերով կրակ են բացել Հալեպի թաղամասերից մեկի, Հարաստայի, Դումայի, Ջաուբարի բնակելի շրջանների, ինչպես նաեւ Դամասկոսում տեղակայված կառավարական զորքերի ուղղությամբ»,- նշված է կայքում:

ՌԴ ՊՆ-ն նշել է, որ ընդդիմադիր զինված խմբավորումների ուղղությամբ Ռուսաստանի եւ Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածներ չեն հասցրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am