Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Խոստում» ֆիլմի շուրջ IMDb-ում առաջացած իրարանցումը հայտնվել է Independent-ի ուշադրության կենտրոնում

«Խոստում» ֆիլմի շուրջ IMDb-ում առաջացած իրարանցումը հայտնվել է Independent-ի 
ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի շուրջ IMDb ֆիլմերի ամենամեծ ինտերնետային բազայում ակնհայտ կողմնապահ քվեարկության փաստը հայտնվել է բրիտանական հայտնի Independent կայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականի լրագրողը գրում է. «Կամ գոյություն ունեն որոշ հսկայական կինոթատրոններ, որոնց մասին ես երբևէ չեմ լսել, կամ IMDb-ի օգտատերերը «Խոստում» ֆիլմի շուրջ քաղաքականապես մոտիվացված քվեարկություն են իրականացնում»:

Պարբերականը գրում է, որ IMDb-ում ֆիլմի օգտին քվեարկել են 86 հազար 704 օգտատեր, ընդ որում, նրանցից 55 հազար 126-ը մեկ է գնահատել ֆիլմը, իսկ 30 հազար 639-ը` տասը:

Survival Pictures ընկերությունը Independent-ին տված մեկնաբանության ժամանակ հաստատել է այն տեղեկությունը, որ ֆիլմը ցուցադրվել է ընդամենը երեք անգամ:

IMDb-ի քաղաքականության մեջ է մտնում չմիջամտելը օգտատերերի կողմից ֆիլմի վարկանիշավորմանը, սակայն շատերն արդեն կոչ են արել ֆիլմերի ամենամեծ ինտերնետային բազային միջամտել կատարվածին:

Ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:  

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am