Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Բրիտանական Բուքերյան մրցանակն ստացել Է ամերիկացի գրող Փոլ Բիթին

Բրիտանական Բուքերյան մրցանակն ստացել Է ամերիկացի գրող Փոլ Բիթին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Man Booker Prize բրիտանական գրական մրցանակի դափնեկիր Է դարձել ամերիկացի գրող Փոլ Բիթին, որը գրել Է «Սպառավաճառք» վեպը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է BBC News-ը:

Բիթիի հաղթանակի մասին հոկտեմբերի 25-ին Լոնդոնում կայացած արարողությանը հայտարարել Է Կոռնուոլի դքսուհի Կամիլլան:

«Սպառավաճառք»-ը դասվում Է սոցիալական սատիրայի ժանրին, նրա հերոսը սեւամորթ մի երիտասարդ Է, որը փորձում Է ստրկությունն ու ռասայական խտրարարությունը վերականգնել Լոս Անջելեսի արվարձանում:

50 հազար ֆունտ ստեռլինգի չափով մրցանակին հավակնում Էին նաեւ ամերիկուհի Օտեսա Մոշֆեհը, որը գրել Է «Էյլին» վեպը, բրիտանացի գրող Դեբորա Լեւին՝ «Տաք կաթ» գրքով, նրա հայրենակից Գրեմ Մաքրաե Բուռնեն՝ «Նրա կեղտոտ ծրագիրը» ստեղծագործությամբ, բրիտանա-կանադացի հեղինակ Դեւիդ Շալայը, որը գրել Է «Այն ամենն, ինչ իրենից ներկայացնում Է մարդը», եւ կանադուհի Մադլեն Տիենը՝ «Մի ասա, որ մենք ոչինչ չունենք» ստեղծագործության հեղինակը:

Բուքերյան մրցանակը հիմնվել Է 1968 թվականին: 2014 թվականից դրան կարող Է հավակնել ցանկացած անգլալեզու գրող, որի գրքերը հրապարակված են Միացյալ Թագավորությունում: Ավելի վաղ պարգեւը կարող Էին ստանալ միայն Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ Բրիտանական համագործակցության երկրների գրողները:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am