Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Դիարբեքիրի քաղաքապետը ձերբակալվել է

Դիարբեքիրի քաղաքապետը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքը և քաղաքային խորհրդի անդամ Ֆըրաթ Անլըն անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի կողմից ձերբակալվել են: Ձերբակալությունները տեղի են ունեցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Քըշանաքը ձերբակալվել է Դիարբեքիրի օդանավակայանում, իսկ Անլըն` իր տանը: Նրանց երկուսի բնակարաններում հետախուզություն է իրականացվել:

Քաղաքապետ Քըշանաքի դեմ մեղադրական է պատրաստվել «ահաբեկչական խմբավորման օգտին» քարոզչություն անելու հիմնավորմամբ` մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը ելույթի ժամանակ: Դիարբեքիրի հանրապետական դատախազության պատրաստած նյութերում նշվում է, թե նա PKK-ի «Ժողովրդավարական ազատ կանանց շարժում» կազմակերպության ակտիվ դերակատարներից է:  Քըշանաքի դեմ գործի շրջանակում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով նրա նկատմամբ 5-10 տարվա ազատազրկման պահանջ է ներկայացվել:

Դիարբեքիրի քաղաքային խորհրդի անդամ Ֆըրաթ Անլըն, ով մասնակցել է PKK զինյալի հուղարկավորության արարողությանը, մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am