Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մինսկում նշել են, որ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի գլխավոր թեման կդառնա տնտեսությունը

Մինսկում նշել են, որ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի գլխավոր 
թեման կդառնա տնտեսությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը հայտարարել Է, որ չպետք Է Անկախ պետությունների համագործակցությունն ընկալել որպես «ինքնին հասկանալի մի բան»: Ինչպես հոկտեմբերի 26-ին հայտնել Է Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը, այս հայտարարությունը հնչել Է «Միր» միջազգային հեռուստառադիոընկերությանը Կոբյակովի տված հարցազրույցի ժամանակ:

«Այն, ինչ մեզ տալիս Է ԱՊՀ-ն, շատերի կողմից ինքնին հասկանալի բան Է ընկալվում, բայց դա այդպես չԷ: Դա այն բանի շնորհիվ Է, որ այդ կազմակերպույթունը կա: Ես, նախեւառաջ, նկատի ունեմ կարեւորագույն տնտեսական ասպեկտներից մեկը՝ ազատ առեւտրի գոտին, երբ ապրանքները կարող են անմաքս տեղաշարժվել ԱՊՀ-ի երկրների տարածքով եւ տնտեսական շրջանառության մեջ մտնել ազատ մրցակցության սկզբունքով»,-ասել Է Բելառուսի կառավարության ղեկավարը:

Կոբյակովը նշել Է, որ ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ հոկտեմբերի 28-ին Մինսկում անցկացվելիք նիստի գլխավոր թեման կդառնա տնտեսությունը: Հատուկ ուշադրություն Է դարձվելու ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի իրագործմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am