Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԵՄ-ի հետ ՀՀ-ի առևտրաշրջանառությունը 2015 թվականին կազմել է 1,2 մլրդ ԱՄՆ դոլար

ԵՄ-ի հետ ՀՀ-ի առևտրաշրջանառությունը 2015 թվականին կազմել է 1,2 մլրդ ԱՄՆ դոլար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականին Եվրամիության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 1,2 մլրդ ԱՄՆ դոլար: Այն ՀՀ-ի ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալի 25 տոկոսն է: Այս մասին «Արևելյան ներդրումներ» ծրագրի տարեկան համաժողովի ժամանակ նշեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:

«Առանձնակի ուշադրության են արժանի Եվրամիության նախաձեռնությունները Հայաստանում գործող ինստիտուտների կարողությունների զարգացման ուղղությամբ: Նման համակողմանի մոտեցումը նպաստում է գործարար միջավայրի վրա ազդող կառույցների գործունեության կատարելագոծմանը երկարաժամկետ կտրվածքով` հաշվի առնելով ԵՄ-ի փորձը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Մարտին Սարգսյանը:

Նրա խոսքով, արդեն վստահությամբ կարելի է նշել, որ նման կայացած ծրագրերից է Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող «Արևելյան ներդրումներ» ծրագիրը: Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը այդ ծրագրի ազգային համակարգողն է: Ծրագիրն աջակցություն է ցուցաբերում բիզնես ասոցիացիաների, գործարարությանն աջակցող կազմակերպությունների կարողությունների զարգացման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am