Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ռուս զինվորականներն արյուն են հանձնել Հայաստանի կարիքավոր հիվանդների համար

Ռուս զինվորականներն արյուն են հանձնել Հայաստանի կարիքավոր հիվանդների համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում ավելի քան 500 զինծառայողներ, քաղաքացիական անձնակազմը եւ նրանց ընտանիքների անդամներ արյուն եւ դրա բաղադրիչներ են հանձնել կարիքավոր հիվանդների համար: Միավորումում արյան կամավոր հանձնման միջոցառումն  ավանդույթ Է դարձել եւ ութերորդ անգամ Է անցկացվում  Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, արյան ընդունումն իրականացրել են Գյումրիի եւ Երեւանի միավորումների բժշկական կետերի բժիշկները, ինչպես նաեւ օկրուգի զինվորական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղի մասնագետները:   

Կարիքավոր հիվանդների համար արյան հանձնման նախաշեմին միավորման ակումբում բարեգործական ակցիայի մասնակիցների համար անցկացվել Է խորհրդաժողով՝ նվիրված դոնորական օգնությանը եւ ցուցադրվել Է «Արյան խումբը՝ դոնորական» վավերագրական ֆիլմը:

Լաբորատորիայում անցնելով արյան ստուգման տարբեր փուլեր, այն կհանձնվի Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկություններին՝ կարիքավոր բնակիչներին եւ հիվանդներին օգնություն ցույց տալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am