Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ջասթին Բիբերը MTV Europe Music Awards-ի երեք մրցանակ է ստացել

Ջասթին Բիբերը MTV Europe Music Awards-ի երեք մրցանակ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի փոփ-երգիչ Ջասթին Բիբերը MTV Europe Music Awards 2016-ի (MTV EMA) երաժշտական մրցանակ Է ստացել միանգամից երեք կատեգորիաներում: Պարգեւատրման արարողությունը տեղի Է ունեցել Ռոտտերդամում նոյեմբերի 6-ին: Հաղթողների ցուցակները հրապարակված են մրցանակի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բիբերը հաղթել Է «Լավագույն կանադացի կատարող» եւ «Ամենամեծ ֆան-ակումբ» անվանակարգերում: Նա նաեւ Sorry կոմպոզիցիայի համար պարգեւ Է ստացել «Լավագույն երգ» կատեգորիայում: Երգիչն արարողությանը չԷր եկել, հայտնում Է Associated Press գործակալությունը:

Լեդի Գագան եւ Շոն Մենդեսը նվաճել են «Լավագույն կին կատարող» եւ «Լավագույն կատարող» տիտղոսները: Շվեդ երգչուհի Զարա Լարսոնը հաղթել Է «Լավագույն նոր կատարող» կատեգորիայում: «Տարվա  ճեղքում» են ճանաչել 2015 թվականին ստեղծված DNCE ամերիկյան փոփ-ռոք-խումբը: «Լավագույն ամերիկացի կատարող» տիտղոսն ստացել Է երգչուհի Արիանա Գրանդեն:

MTV Europe Music Award մրցանակն ամեն տարի հանձնում են 1994 թվականից: Պարգեւատրման արարողությունն անցկացվում Է եվրոպական խոշոր քաղաքներից մեկում: EMA-ի հաղթողները որոշվում են մրցանակի կայքում անցկացվող ինտերնետ-քվեարկությամբ: Տարբեր ժամանակներում մրցանակի դափնեկիրներ են դարձել Բրիթնի Սփիրսը, Դիմա Բիլանը, Բեյոնսեն, Coldplay-ը, The Prodigy-ն եւ Մադոննան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am