Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Իտալիայի կինոփառատոնում

Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Իտալիայի կինոփառատոնում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ ռեժիսոր Ավո Կապրեալյանի «Տներ առանց դռների» (Houses Without Doors) ֆիլմն Իտալիայում Տորինոյի 34-րդ կինոփառատոնում երկու լավագույններից է ճանաչվել «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ»-ը:

«Անելանելի իրադրության պայմաններում նա ցույց է տալիս այն, ինչն անհնարին է ցուցադրել. իր ընտանիքի տան պատշգամբից նա նայում է ողջ աշխարհին: Նա ստիպում է մեզ հավատալ, որ սիրիացի և հայ ժողովուրդները ողջ մարդկությունն են և որ կինեմատոգրաֆիայի գործիքները կօգնեն մարդկությանը գոյություն ունենալ և դիմադրել բոլոր ժամանակներում»,- ասել է Կապրեալյանին մրցանակ շնորհած ժյուրին:

«Տներ առանց դռների» ֆիլմը պատմում է բախումների ժամանակ Հալեպի հայաշատ Նոր Գյուղ շրջանում  բնակվող մի հայկական ընտանիքի պատմությունը: Ֆիլմը նկարահանված է Կապրեալյանի տան պատշգամբից և ցույց է տալիս քաղաքացիական պատերազմի դառնությունները: Զուգահեռներ են տարվել Հայոց ցեղասպանության և սիրիացի ժողովրդի ներկա տառապանքների միջև: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am