Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախի խորհրդարանում շարունակվում են 2017թ. պետական բյուջեի հանձնաժողովային քննարկումները

Արցախի խորհրդարանում շարունակվում են 2017թ. պետական բյուջեի հանձնաժողովային 
քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները դեկտեմբերի 5-ին գումարել են համատեղ նիստ, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Արամ Գրրիգորյանը և Ռուսլան Իսրայելյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Նիստի օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված սոցիալական ապահովության, նպաստների, կենսաթոշակների և առողջապահության ոլորտի ֆինանսավորման հարցերն էին:

«2017թ. պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի  համար նախատեսված է 21 մլրդ 794 մլն դրամ:  2017 թվականի հաստատված պետական բյուջեի ծախսերը 2016 թվականի բյուջեի համեմատ կնվազեն 164 մլն դրամով»,- զեկույցում նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը:

Նախարարի խոսքով 2017 թվականին ևս ոլորտի գերակա ուղղություններ կմնան բնակչության սոցիալական պաշտպանության մակարդակի հետևողական բարձրացումը և ժողովրդագրական իրավիճակի բարելավվումը:

Առողջապահության ոլորտի 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերը ներկայացրել է առողջապահության նախարար Կարինե Աթայանը:  «Համակարգի ծախսերը 2017թ. բյուջեի նախագծով կազմել են 5 մլրդ 917,8 մլն դրամ, 2016թ.-ի՝ 5 մլրդ 949,8 մլն դրամի դիմաց: Նվազումը կազմում է 32մլն դրամ»,- նշել է նախարարը:

Գումարի նվազումը նախարարը պայմանավորել է առողջապահական որոշ ծրագրերի   կանոնադրական կապիտալի համալրում ծրագրով գումարների փոփոխությամբ՝ մարմամբ:

Զեկուցողները պատասխանել են որոշ ծրագրերի իրականացմանը և դրանց ուղղվող դրամական միջոցների մասին պատգամավորների առաջադրած հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am