Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վարդան Արամյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության որդեգրած մոտեցումը

Վարդան Արամյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության որդեգրած 
մոտեցումը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության ծրագրում հստակ ներկայացված են իշխանությունների որդեգրած մոտեցումները կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին: «Այն է՝ մակրոտնտեսական կայունությունը, որի նպատակը տնտեսական աճի հիմքերի ուժեղացումն է: Ես մի քանի անգամ այս մասին զեկուցել եմ, թե մենք ինչից պետք է սկսենք: Մենք երկու մակարդակի գործողություն պետք է իրականացնենք, մեկը մակրո մակարդակում, մյուսը՝ միկրո մակարդակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը, որը ենթադրում է միկրո մակարդակում իրականացվելիք գործողություն, արծարծված է կառավարության ծրագրում: «Կոռուպցիայի դեմ պայքարի համար ամբողջ աշխարհում ընդունված կանոն է, որ լավագույն գործիքներից մեկը  տեղեկատվական համակարգերի ներդրումն է, որպեսզի մարդկանց շփումները հնարավորինս նվազագույնի հասնեն: Եվ ամենակարևորը, որը մեր ծրագրում կարմիր թելի նման գնում է, էլեկտրոնային կառավարման համակարգերի ուժեղացումն է: Սա է կոռուպցիայի նվազման գործիքներից մեկը. երբ մենք տարանջատենք, որ մարդը թղթերը չդնի թևի տակ ու գա չինովնիկի մոտ ու ասի, որ ցանկանում է ինչ-որ խնդիր լուծել»,- նշեց Վարդան Արամյանը:

Նա վստահություն հայտնեց, որ կառավարությունը հաջողություն է ունենալու կոռուպցիայի դեմ պայքարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am