Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հալեպի ազատագրումից հետո հալեպահայերը հետ չեն վերադառնում

Հալեպի ազատագրումից հետո հալեպահայերը հետ չեն վերադառնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սիրիայի Հալեպ հայաշատ քաղաքի ազատագրումից հետո Հայաստանում ապաստան ստացած հալեպահայերը հետ չեն վերադառնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

Նրա խոսքով` հալեպահայերը պարբերաբար այցելում են Հալեպ` իրենց թողած գույքի, սեփականության մասին տեղեկություն ստանալու համար, բայց կրկին հետ են վերադառնում: «Հայաստանում այս պահի դրությամբ 20 հազարից ավել սիրիահայ է բնակվում: Հիմնականում այդ թիվը չի պակասում, այլ ավելանում է»,-ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ հալեպահայերը սպասում են, որպեսզի այդ խնդիրը վերջնականապես լուծվի, իսկ փոխայցեր միշտ էլ եղել են: «Այն, ինչ կատարվում է Հալեպում, դեռեւս հիմք չի տալիս, որ հալեպահայերը Հայաստանից գնալու որոշում կայացնեն»,-հավելեց նա:

Անդրադառնալով Հայաստանում սիրիահայերի առջեւ ծառացած խնդիրներին` նախարարության աշխատակազմի ղեկավարը հիմնականում առանձնացրեց նրանց կեցության եւ աշխատանքի խնդիրները: «Սիրիահայերի բնակարանային խնդիրը մենք հիմնականում լուծում ենք բնակվարձերի տրամադրմամբ:  Մեր այդ ծրագրում տարեկան 1000 սիրիահայ ընտանիք է ընդգրկվում»,-ասաց Ֆիրդուս Զաքարյանը:

Սիրիայի կառավարական զորքերը դեկտեմբերի 22-ին պաշտոնապես հայտարարել են, որ Հալեպն ամբողջությամբ գտնվում է իրենց հսկողության ներքո:

Արեւելյան Հալեպից ապստամբների ու քաղաքացիական բնակչության տարհանումն սկսվել Էր 2016 թվականի դեկտեմբերի 15-ին: Դրա կազմակերպմամբ զբաղվում Էր Ռուսաստանը՝ իր գործողությունները համաձայնեցնելով Թուրքիայի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am