Սուքիաս Ավետիսյանի համոզմամբ` ՀՀԿ-ն ցանկացած մրցակցությունից դուրս է
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ անելու է Ազգային ժողովում մեծամասնություն դառնալու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նրա խոսքով` ՀՀԿ-ն ողջունում է ցանկացած քաղաքական դաշինքի ստեղծումը: «Այսօր քաղաքականությամբ զբաղվող ցանկացած մարդ ազատ է մրցակցության մեջ մտնելու համար: Մեր երկրում ազատ քաղաքական դաշտ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:
Ավետիսյանը հավաստիացրեց, որ ՀՀԿ-ն ցանկացած մրցակցությունից դուրս է եւ վստահեցրեց, որ ԱԺ ընտրություններն անցնելու են թափանցիկ:
«ԵԼՔ» դաշինքի անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ իրենք ձեռնոց են նետում Հանրապետական կուսակցությանը: «Մենք ամեն գնով պաշտպանելու ենք մեր քաղաքացիների քվեն»,-ասաց Պապիկյանը:
Նա նշեց, որ հունվարի 21-ին տեղի կունենա «Ելք» դաշինքի խորհրդաժողովը, որտեղ էլ կնախանշվեն հետագա անելիքները: «Մենք մեզ մրցակից տեսնում ենք բոլոր քաղաքական ուժերին»,-հավելեց բանախոսը:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված է անցկացնել ապրիլի 2-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում