Գերմանիայում պատրաստել են ներքնաշորեր՝ կոդային փակով եւ ազդասարքով
15:36, 20 Հունվար 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում կազմակերպվել Է կոդային փակով եւ ազդասարքով ներքնաշորերի արտադրություն: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mirror հրատարակությունը:
Անսովոր սպիտակեղենը պատրաստված Է ամուր կտորից, որը չի պատռվում եւ այն դժվար Է կտրտել: Սպիտակեղենը հանելու համար անհրաժեշտ Է մտցնել կոդը: Եթե ներսարված տվիչները գրանցում են չարտոնված մուտք, միանում Է 130 դեցիբել ուժգնությամբ շչակը:
Արտադրողը կարծում Է, որ այս սպտակեղենը կանանց կօգնի պաշտպանվել սեռական բռնությունից: Ընկերությունը վկայակոչում Է 2015 թվականի Ամանորի գիշերվա իրադարձությունները, երբ Քյոլնի հարյուրավոր բնակչուհիներ հարձակումների ենթարկվեցին Հյուսիսային Աֆրիկայից գաղթածների կողմից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում