Իրանում պաշտոնական արարողությամբ դիմավորել են Վիգեն Սարգսյանին
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եռօրյա այցով ժամանել է Թեհրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական Mehr գործակալությունը, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով կայացած այցի շրջանակում հունվարի 31-ի առավոտյան Թեհրանում տեղի է ունեցել նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Վիգեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել 1980-1988 թվականների իրան-իրաքյան պատերազմի նահատակների հիշատակին` ծաղկեպսակ դնելով անհայտ զինվորի գերեզմանին:
Եռօրյա այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը կհանդիպի բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ: Կքննարկվեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում