Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մայքլ Ջեքսոնի դուստրը լուսանկարվել Է նորաձեւության հանդեսի շապիկի համար

Մայքլ Ջեքսոնի դուստրը լուսանկարվել Է նորաձեւության հանդեսի շապիկի համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փերիսը՝ երաժիշտ Մայքլ Ջեքսոնի դուստրը, ֆոտոշարքի Է մասնակցել նորաձեւության մասին CR Fashion Book հանդեսի շապիկի համար: Աղջկա լուսանկարը հրատարակությունը հրապարակել Է Instagram սոցիալական ցանցի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Բացի նկարահանմանը մասնակցելուց, ինչի համար 18-ամյա ամերիկուհին ծածկվել Է կապույտ գույնի զգեստով, նա նաեւ հարցազրույց Է տվել: Տեքստային նյութի նախապատրաստսմանը մասնակցել Է կինոռեժիսոր եւ դերասան Լի Դենիելսը. նա Ջեքսոնի հետ լուսանկարը հրապարակել Է սոցցանցի իր օգտահաշվում: 
Հանդեսի համար արված կադրն ավելի հազարավոր լայքեր Է հավաքել: Ջեքսոնի լուսանկարով համարը հասանելի կլինի մարտի 2-ից:
Հունվարին տեղեկացվել Էր, որ Փերիս Ջեքսոնն իր կյանքում առաջին ծավալուն հարցազրույցն Է տվել Rolling Stone հրատարակությանը, որի ընթացքում հայտարարել Է, թե հոր մահը համարում Է կանխամտածված սպանություն:
Մայքլ Ջեքսոնը մահացել Է 2009 թվականի հունիսի 25-ին 50 տարեկան հասակում: Նրա մահվան ստույգ պատճառը դեռեւս  պարզված չԷ, սակայն, վարկածներից մեկի համաձայն, երգիչը կարող Էր մահանալ պրոպոֆոլի գերդոզավորումից: 
Փերիսը նրա երեք զավակներից մեկն Է: Մնացել են նաեւ երգչի որդիները՝ Փրինս Մայքլը եւ Փրինս Մայքլ Երկրորդը: Նրանց խնամքն ստանձնել Է տատիկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am