Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Կիմ Չեն Ընի եղբորն սպանել են VX մարտական թունավոր նյութով. ոստիկանություն

Կիմ Չեն Ընի եղբորն սպանել են VX մարտական թունավոր նյութով. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի ոստիկանությունը հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդի եղբոր մահը վրա Է հասել թունավորման հետեւանքով, ընդ որում օգտագործված թույնը մտնում Է մարտական թունավոր նյութերի կատեգորիայի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

Նախնական եզրակացության համաձայն՝ Կիմ Չեն Նամը թունավորվել Է այն քիմիկատով, որը հայտնի Է որպես VX: 
Փորձագետներն այս եզրակացությանն են հանգել՝ տարրալուծելով այն նյութը, որը մնացել Էր զոհվածի դեմքին եւ աչքերին:  
VX-ը մի նյութ Է, որն ունի խիստ նյարդակաթվածահարող ներգործություն: Այն համարում են ամենաթունավորը մարդու կողմից սինթեզված բոլոր արհեստական թույներից: 
Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբայրը մահացել Է անցյալ շաբաթ այն բանից շատ չանցած, երբ Քուալա Լումպուրի օդանավակայանում նրա գլխին թունավոր նյութով թրջված թաշկինակ են նետել:  
Սպանությանը մասնակցել են երկու կանայք: Մեկը շեղել Է Կիմ Չեն Նամի ուշադրությունը, իսկ մյուսն այդ ժամանակ հետեւից նրա դեմքին Է նետել թունավորված թաշկինակը:
Երկու կանանց (Ինդոնեզիայի եւ Վիետնամի անձնագրերով) քննիչները ձերբակալել են անմիջապես: Ոստիկանությունում նաեւ հայտնել են Հյուսիսային Կորեայի 46-ամյա մի բնակչի ձերբակալման մասին՝ Ռի Չոն Չհոլ անվամբ:
Կասկածյալների թվում են նաեւ հյուսիսկորեացի մի դիվանագետ եւ ԿԺԴՀ-ի ավիաընկերության մի աշխատակից:  

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am