Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Քաղավիացիայի ոլորտի ներդրումները կուղղվեն «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում ենթակառուցվածքների զարգացմանը

Քաղավիացիայի ոլորտի ներդրումները կուղղվեն «Զվարթնոց» եւ «Շիրակ» 
օդանավակայաններում ենթակառուցվածքների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական ավիացիայի ոլորտում  այս տարի «Արմենիա միջազգայի օդանավակայաններ» ընկերությունը նախատեսում է իրականացնել 8 միլիոն դոլարի ներդրում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Նա նշեց, որ ներդրումը հիմնականում ուղղված է լինելու «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում ենթակառուցվածքների զարգացմանը: «Ձեռք են բերվելու մի շարք սարքավորումներ, «Զվարթնոց» օդանավակայանում վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու վազքուղու մասով»,-ասաց նա:

Սերգեյ Ավետիսյանի խոսքով` հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի վրա, քանի որ այնտեղ տեւական ժամանակ ներդրումներ չեն իրականացվել: ««Շիրակ» օդանավակայանում նախատեսվում է վերանորոգել մեկնման սրահը, փոխել մուտքի ապակիներն ու ավելացնել անցակետերի թիվը, դրանք 4-ից հասցնելով 12-ի»,-ասաց Ավետիսյանը, հավելելով, որ աշխատանքների մեկնարկը կտրվի 2017 թվականի ապրիլից:

Փետրվարի 3-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայան այցի շրջանակներում, օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հայտարարել է, որ ենթակառուցվածքների բարելավման նպատակով իրականացնելու է շուրջ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որից 3 մլն դոլարը կներդրվի ընթացիկ տարում: Աշխատանքներ են տարվում նոր բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ, այդ նպատակով Գյումրու օդանավակայանում սահմանվել են ծառայությունների ցածր գներ, իսկ որոշ ծառայություններ մատուցվում են նույնիսկ անվճար: 

Գյումրու «Շիրակ» օդանավակայանը երկար դադարից հետո վերագործարկվել է 2016 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am