Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհուրդը մայիսի 9-ին Ռուսաստանի խնդրանքով կքննարկի պաղեստինա-իսրայելական հակամարտության թեման, քննարկումը կանցկացվի դռնփակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկիից ստացված հաղորդագրությունը։

«Մայիսի 9-ին Ռուսաստանի խնդրանքով փակ խորհրդակցություններ կանցկացվեն արտասովոր թեմայով խորհուրդը կլսի ՄԱԿ-ի զինադադարի վերահսկման մարմնի (UNTSO) ղեկավարի զեկույցը։ Սա ՄԱԿ-ի ամենահին խաղաղապահ առաքելությունն է և միակը հենց պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում»,- հայտնել է Պոլյանսկին։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի այդ կառույցի ներուժն այժմ մեծ պահանջարկ ունի, մասնավորապես, հրադադարի ռեժիմը վերահսկելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am