Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կասկածվում է հեղաշրջման փորձի ղեկավարներից մեկի հետ կապ ունենալու մեջ

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կասկածվում է հեղաշրջման փորձի 
ղեկավարներից մեկի հետ կապ ունենալու մեջ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Մահմութ Թանալը հայտարարություն է արել այն մասին, որ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը սերտ կապ ունի ռազմական հեղաշրջման փորձի իրականացման գործում առանցքային դեր ունեցած գեներալ-մայոր Մեհմեթ Դիշլիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Պատգամավորը հայտնել է, որ Աքարն ու Դիշլին Սաքարյայում համատեղ հողատարածք են գնել, որտեղ նախատեսել են թոշակի անցնելուց հետո հարևանություն անել: Թանալն այս մասին հարցում է արել Հուլուսի Աքարին, սակայն պատասխան չի ստացել:

«Մարդը ո՞ւմ հետ կցանկանա հարևանություն անել` այն անձանց, ում հետ հոգեպես և մտովի համաձայնություն ունի: Եթե նման բան կա, ապա այլ առնչություններ ևս օրակարգ կգան»,- նշել է պատգամավորը:

2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան զինվորականները Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարներն իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, սակայն մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:

Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am