Մոուրինյոն հայտնել է, թե ով կկարող է փոխարինել Մխիթարյանին գավաթի եզրափակիչ խաղում
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: «Մխիթարյանի բացակայությամբ, եթե խաղանք փլեյմեյքերով, ապա այդ դերը կստանձնի Ռունին: Բայց նա տարբերակներից մեկն է»,-ասել է Մոուրինյոն:
Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Սենթ Էթիեն»-ի դեմ խաղու, որտեղ հենց Մխիթարյանի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթել էր:
Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա փետրվարի 26-ին, որտեղ «կարմիր սատանաները» կմրցեն «Սաութհեմփթոն»-ի դեմ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում