Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Իրանը պայմանավորվել է Ռուսաստանի հետ միջուկային վառելիքի արտադրության հարցում

Իրանը պայմանավորվել է Ռուսաստանի հետ միջուկային վառելիքի արտադրության 
հարցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Ռուսաստանի իշխանությունները հավանություն են տվել միջուկային վառելիքի համատեղ արտադրության «ճանապարհային քարտեզին»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ, ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«Ատոմի հարցերով բանակցությունների շրջանակում քննարկված օգտակար կետերից ամենակարևորը եղել է ՌԴ-ի և Իրանի համատեղ միջուկային վառելիքի արտադրությունը: Մենք խոսել ենք այն մասին, որ այդ ոլորտում ունենք Ռուսաստանի օգնության կարիքը»,- ասել է Սալեհին:    

Ուշադրություն հրավիրելով իրանական ատոմի ոլորտում ՌԴ մասնակցության և փորձի վրա՝ Սալեհին ընդգծել է, որ հաջողվել է պայմանավորվել Ռուսաստանի հետ երկար խորհրդատվությունների արդյունքում: «Այդպիսով, երկար և ինտենսիվ բանակցություններից հետո, որոնք տևել են ավելի քանի երկու տարի, մեր փոխադարձ ըմբռնումը հանգել է ճանապարհային քարտեզի»,- ասել է Սալեհին՝ հիշատակելով նաև իր տեղակալ Բեհրուզ Կամալիվանդիի հունվարյան այցը Մոսկվա:   

«Պարոն Կամալիվանդին իր վերջին Ռուսաստան այցի ընթացքում կազմել է այդ ճանապարհային քարտեզը: Պետք է նշել, որ այդ քարտեզը հաստատվել է երկու երկրների իշխանությունների կողմից»,- նշել է նա:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am