Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մեկնարկել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդրանիկ համաժողովը

Մեկնարկել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդրանիկ համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդրանիկ համաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաժողովի մեկնարկը տվեց դաշինքի ցուցակի երկրորդ համար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով իրենց դաշինքը եզակի է, քանի որ իրենց գիտելիքներն են միավորել երեք փորձառու պետական գործիչներ:

«Պատասխանատվության այն բարձր զգացումը, որն առաջնորդեց նրանց, միայն ողջունել կարելի է, քանի որ այն կայացած ուղին, որը նրանք անցել են, պետք է համոզի մի բանում, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ունի նպատակասլացություն»,- ասաց նա:

Մարտիրոսյանը ելույթի ժամանակ ընթերցեց փետրվարի 24-ին ստորագրված համաձայնագիրը, որին միացան նաև այլ մասնակիցներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am