Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Լիտվան հանդես է գալիս երկրում ամերիկյան զորքի մշտական ներկայության օգտին

Լիտվան հանդես է գալիս երկրում ամերիկյան զորքի մշտական ներկայության օգտին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան հանդես է գալիս երկրում ամերիկյան զինվորականների մշտական ներկայության օգտին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Delfi-ն, այդ մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը:

«Մենք հանդես ենք գալիս ամերիկյան զորքի մշտական ներկայության օգտին, քանի որ մեր սեփական ռազմական կոնտինգենտը խիստ սահմանափակ է»,- ասել է Լինկյավիչյուսը:

Ինչպես նշվում է, Լիտվայի սահմանադրությունն արգելում է այլ երկրների ռազմաբազաների ներկայությունը երկրի տարածքում: Սակայն Լիտվայի ԱԳ նախարարը գտնում է, որ ամերիկյան զորքերի տեղակայումը մշտական հիմքի վրա հնարավոր է, եթե երկիրը թույլ տա նրանց օգտվել իր բազաներից, քանի որ այդպես սեփականության իրավունքը կմնա Լիտվային:

Նաև Լինկյավիչյուսն ամերիկացի գործընկերների պատմել է, որ Լիտվայի համար կարևոր կետ է մնում հակաօդային պաշտպանության հարցը: Նրա խոսքով՝ Լիտվան այն գործնականում չունի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am