Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

«Օսկար»-ի մրցանակաբաշխությանը լավագույն օտարերկրյա ֆիլմ Է ճանաչվել «Վաճառողը»

«Օսկար»-ի մրցանակաբաշխությանը լավագույն օտարերկրյա ֆիլմ Է ճանաչվել 
«Վաճառողը»

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը լավագույն օտարերկրյա ֆիլմ Է ճանաչվել իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Վաճառողը» կինոնկարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ֆարհադին չի ցանկացել ժամանել Կալիֆորնիա՝ ստանալու արձանիկը, ուստի դա արել են նրա ներկայացուցիչները, որոնք ընթերցել են ռեժիսորի ուղերձը: Դրանում նա շնորհակալություն Է հայտնել ամերիկյան կինոակադեմիային եւ դատապարտել այն օրենքները, որոնց պատճառով մարդիկ չեն կարողանում ճանապարհորդել աշխարհում: Իր պարգեւը ռեժիսորը նվիրել Է գաղթականներին: 
Չինացի դերասան Ջեկի Չանն արժանացել Է պատվավոր «Օսկար»-ի: Չանը կինոյում նկարահանվում Է ավելի քան 50 տարի եւ այդ ընթացքում մասնակցել Է հարյուրից ավելի ֆիլմերի: 
Նրան համաշխարհային փառք են բերել «Ոստիկանական պատմություն», «Հարբած վարպետը» եւ այլ կինոնկարներ: Վերջին տասնամյակներին Ջեկի Չանը շատ Է աշխատում Հոլիվուդում որպես դերասան, սցենարիստ, պրոդյուսեր եւ հնչյունավորման ռեժիսոր: Նրա ֆիլմերի մեծ մասն այսպես թե այնպես պատմում է արեւելյան մարտարվեստների մասին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am