Թավշե արջուկներն օգտատերերի երկու միլիոն խոսակցություններ են գաղտնալսել ամբողջ աշխարհում
11:57, 1 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խելացի թավշե արջուկների գրեթե 800 հազար տերերի խոսակցությունների ձայնագրությունները հայտնվել են Համացանցում՝ բաց մուտքի հնարավորությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Motherboard հրատարակությունը:
Անվտանգության փորձագետները պարզել են, որ խելացի արջուկներ արտադրող CloudPets-ը ձայնագրությունները պահել Է միակ սերվերում՝ առանց նշանաբառի: Դրա հետեւանքով շուրջ երկու միլիոն աուդիոհաղորդումներ մատչելի են դարձել չարագործներին:
Մասնագետ Թրոյ Հանթն ուսումնասիրել Է տվյալների պահոցը եւ արխիվում հայտնաբերել Էլեկտրոնային փոստեր եւ օգտահաշիվների նշանաբառեր, որոնց տերերի մեծ մասը պաշտպանության համար օգտագործում Է «123456» համակցությունը:
CloudPets ընկերության խելացի թավշե արջուկները հեռախոսին կամ պլանշետին են միանում Bluetooth-ի միջոցով: Խաղալիքի տերը պարտավոր Է գրանցել օգտահաշիվը, ինչից հետո ձայնային հաղորդումներ ուղարկել կամ ստանալ արջուկի միջոցով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում