Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սիրիական հակաօդային պաշտպանությունն իսրայելական անօդաչու Է խփել

Սիրիական հակաօդային պաշտպանությունն իսրայելական անօդաչու Է խփել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսը հայտարարում Է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերն իսրայելական անօդաչու թռչող ապարատ են խփել Էլ Քունեյթրա քաղաքի երկնքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին հայտնել Է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը, որը, որոշ տվյալներով, կապված Է շիաների «Հըզբոլլահ» խմբավորման հետ: 
Սիրիական կողմը պնդում Է, որ ապարատը խփվել Է այն բանից հատո, երբ խախտել Է երկրի օդային տարածությունը:  
Իսրայելի բանակը հաստատել Է տակտիկական հետախուզական անօդաչու թռչող սարքի կորուստը Սիրիայում: «Տակտիկական  անօդաչու թռչող սարքը կորսվել Է, պատահարի հանգամանքները պարզվում են»,- նշել են բանակի մամուլի ծառայությունում:  
Իր հերթին, իսրայելական Jerusalem Post հրատարակությունը, վկայակոչելով Թել Ավիվի աղբյուրներ, գրում Է, որ անօդաչուն իրոք ընկել Է, բայց չի խփվել:
Էլ Քունեյթրա քաղաքը XX դարի 70-ական թվականներից գտնվում Է Իսրայելի եւ Սիրիայի սահմանի միջեւ ընկած չեզոք ապառազմականացված գոտում, որը վերահսկում են ՄԱԿ-ի ուժերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am