Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՌԴ-ում ՀՀ դեսպանը կարևորեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացումը

ՌԴ-ում ՀՀ դեսպանը կարևորեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկ 
զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունները դինամիկ կերպով  զարգացնում է:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Նրա խոսքով` «կամ-կամ» քաղաքականությանը ծանոթ չէ:

«Համենայն դեպս, նման քաղաքականություն չկա, մեր արտաքին քաղաքականության օրակարգում չի եղել։ Մեր հարաբերությունները բավական համահունչ զարգանում են: Մարտի 21-ին Երևանում նախաստորագրվել է ԵՄ-ի հետ նոր ձևաչափի պայմանագիրը, ամառը պետք է այն վերջնական ստորագրվի։ Սա խոսում է այն մասին, որ հարաբերությունները դինամիկ զարգանում են, մասնավորապես, առևտրատնտեսական ոլորտում, որտեղ մենք շատ հետաքրքիր արտոնություններ ունենք ԵՄ-ում մեր ապրանքների համար»,- ասաց Տողանյանը:

Նրա խոսքով` ԵՄ-ի հետ նոր պայմանագիրը չի հակասում կամ ուղղված չէ որևէ միության կամ երկրի դեմ:

«Աշխարհում միջազգային հարաբերությունների փոփոխման տեկտոնիկ երևույթներ են ընթանում, ուստի Հայաստանը դրան համահունչ հարաբերություններ պետք է զարգացնի ու ամրապնդի իր շահերը»,- ընդգծեց Տողանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am