Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Սքոթլանդ-Յարդը ճշտել է Լոնդոնի ահաբեկչության զոհերի թիվը

Սքոթլանդ-Յարդը ճշտել է Լոնդոնի ահաբեկչության զոհերի թիվը
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում մարտի 22-ին հարձակում իրականացրած ահաբեկիչը գործել Է միայնակ, ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիք չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սքոթլանդ-Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին:
Այդուհանդերձ, ինչպես նշել Է Reuters գործակալությունը, Սքոթլանդ-Յարդի ներկայացուցչի խոսքով, ոստիկանությունը խուզարկություններ Է անցկացրել վեց հասցեներով եւ կալանքի տակ  վերցրել յոթ մարդու:
Հետաքննչական գործողությունները շարունակվում են, մասնավորապես, Բիրմինգեմում եւ երկրի այլ շրջաններում, նշել Է նա: Ռոուլին հավելել Է, որ խորհրդարանի շենքի մերձակայքում, որտեղ կատարվել Է ահաբեկչությունը, ոստիկանությունն իրականացնում Է վերջին հետաքննչական միջոցառումները:
Սքոթլանդ-Յարդը ճշտել Է Լոնդոնի ահաբեկչության զոհերի թվաքանակին վերաբերող տվյալները. զոհվել Է երեք մարդ: Նրանց թվում կան մի քանի երկրների քաղաքացիներ: Սակայն Ռոուլին չի ճշտել, թե հատկապես որ երկրների մասին Է խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am