Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կարեն Կարապետյանը հանձնարարեց համայնքների զարգացման ծրագրերի մշակման գործում ներգրավել բնակիչներին

Կարեն Կարապետյանը հանձնարարեց համայնքների զարգացման ծրագրերի մշակման 
գործում ներգրավել բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և ՀՀ մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում կազմակերպել համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի վերանայման գործընթացը՝ լիարժեք ներգրավելով համայնքի բնակիչներին համապատասխան քննարկումներում: «2016 թվականի դեկտեմբերին համայնքների ղեկավարներին տրվեց համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի կազմման նոր մեթոդաբանությունը: Արդեն իսկ ստացված 923 համայնքների զարգացման ծրագրերի ինչպես համայնքների բնակիչների հետ հանդիպումների արդյունքները փաստում են, որ համայնքների ղեկավարները դրանք ոչ լիարժեք են քննարկել բնակիչների հետ: Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի բնակիչները առհասարակ տեղյակ չեն դրանց մասին կամ բարձրաձայնում են համայնքի համար կարևոր հիմնահարցեր, որոնք նույնիսկ տեղ չեն գտել այդ ծրագրի մեջ»,-  ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստում ասաց Կարեն Կարապետյանը:

Միաժամանակ, վարչապետը հանձնարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ 3-շաբաթյա ժամկետում ընտրել համայնքների 5-ամյա զարգացման լավագույն ծրագրերը և դրանց վերաբերյալ կազմակերպել քննարկում կառավարության աշխատակազմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am