Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հրապարակվել Է Լոնդոնի Վեստմինսերյան կամրջին ահաբեկչական գրոհի տեսանյութը

Հրապարակվել Է Լոնդոնի Վեստմինսերյան կամրջին ահաբեկչական գրոհի տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսախցիկները գրանցել են Լոնդոնի Վեստմինսերյան կամրջի անցորդների վրա ավտոմեքենայի վրաերթի պահը: Տեսանյութը հրապարակել Է BFMTV-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանցագործի ավտոմեքենան շարժվում Է մեծ արագությամբ, մանեւրելով մյուս ավտոմեքենաների միջեւ, ինչից հետո թեքվում Է երթեւեկելի մասից եւ հարվածում մի քանի մարդու: Անցորդներից մեկն ընկնում Է Թեմզա գետը:
Երեք մարդ Է զոհվել մարտի 22-ի երեկոյան Լոնդոնի կենտրոնում իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով: Զոհվել Է մի ոստիկան, մոտավորապես 40 տարեկան մի կին եւ 50 տարեկան մի տղամարդ: Եվս առնվազն 29 մարդ ներկայում գտնվում են Լոնդոնի հինգ հիվանդանոցներում, նրանցից յոթը ծանր վիճակում են:
Ոստիկանությունը կարծում Է, որ Վեստմինստերյան կամրջին անցորդներին վրաերթի ենթարկած եւ ոստիկանին դանակահարած չարագործը կարող Է կապված լինել արմատական իսլամիստների հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատահարը որակել Է հրեշավոր եւ նողկալի հարձակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am