Րաֆֆի Հովհաննիսյանը հերքում է Հայաստանից ու քաղաքականությունից հեռանալու մասին լուրերը
13:49, 27 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հերքում է լուրերն այն մասին, թե պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանն անարդադարձավ լուրերին, թե պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից, ինչի համար պատրաստվում է վերականգնել ԱՄՆ-ի քաղաքացիությունը և հենց դրա համար դաշինքի համամասնական ցուցակում 11-րդ համարն է:
«Իրականությանը չեն համապատասխանում այդ լուրերը, որ ես պատրաստվում եմ հեռանալ երկրից, քաղաքականությունից կամ պատրաստվում եմ վերականգնել ԱՄՆ քաղաքացիությունը: Մեղմ ասած` դա ոչ ճշմարիտ է»,- ասաց Հովհաննիսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում