ՀԾԿ հանձնաժողովի անդամներին պետք է ընտրի խորհրդարանը
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները պետք է ընտրվեն խորհրդարանի կողմից: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագծին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հովհաննիսյանը հիշեցրեց, որ մինչ այս հանձնաժողովի անդամներին նշանակում էր ՀՀ Նախագահը, իսկ ըստ ՀՀ նոր Սահմանադրության` այդ լիազորություններն անցնում են խորհրդարանին:
Միաժամանակ, հանձնաժողովին վճարվող թույլտվությունների տուրքերից (էլեկտրակայանների շինարարության, էլեկտրականության արտադրման և այլն) ՀԾԿՀ-ն մեկ տոկոս կտրամադրի սպառողների իրավունքների պաշտպանության ՀԿ-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում