Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Մեյը եվրոպացիներին բաց նամակ Է ուղարկել Brexit-ից հետո ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին

Մեյը եվրոպացիներին բաց նամակ Է ուղարկել Brexit-ից հետո ԵՄ-ի հետ 
հարաբերությունների մասին

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բաց նամակ Է ուղարկել եվրոպական երկրների քաղաքացիներին, որում ընդգծել Է Brexit-ից հետո ԵՄ-ի հետ հարաբերությունների պահպանման կարեւորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք թողնում ենք Եվրոպական միությունը, բայց չենք թողնում Եվրոպան, մենք ցանկանում ենք մնալ հավատարիմ գործընկերներ եւ դաշնակիցներ Իռլանդիայի եւ աշխարհամասի մեր բոլոր բարեկամների համար»,- ընդգծել Է Մեյն Irish Times հրատարակության կողմից հրապարակված նամակում: 
Մեծ Բրիտանիայի վարչապետը նաեւ նշել Է, որ ինքն «անձամբ Է պարտավորվում՝ ամրապնդել հարաբերությունները ԵՄ-ի հետ»:
Մեյը պնդում Է, որ «ոչ մի բան չպետք Է սպառնալիքի տակ դնի խաղաղ գործընթացը Հյուսիսային Իռլանդիայում եւ Բելֆասթյան համաձայնագրերի կատարումը»: 
Բրիտանական կառավարության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ի հետ բանակցությունները պետք Է անցկացվեն «կառուցողականորեն, հարգանքի եւ համագործակցելու անկեղծ ձգտման ոգով»: Նա ընդգծել Է, որ Միացյալ Թագավորությունը չի փորձելու մնալ ընդհանուր շուկայի անդամ, բայց ձգտելու Է առավելագույն մուտք ապահովել այնտեղ «ազատ առեւտրի վերաբերյալ նոր եւ հավակնոտ համաձայնագրի միջոցով »:  
«Մեր շահերից Է բխում հանուն Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի գործընկերության առավելագույն ազատության տրամադրումը բրիտանական ընկերությունների հետ առեւտրի համար»,-գրել Է Մեյը: 
Նրա կարծիքով՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո համագործակցության եւս մեկ կարեւոր ասպեկտ պետք Է դառնա «առավելագույն սերտ համագործակցությունն անվտանգության բնագավառում»: «Այն, ինչ վերաբերում Է տեղեկատվության փոխանակմանը մեր անվտանգության մարմինների միջեւ կամ եվրոպական սահմանների պաշտպանության համատեղ աշխատանքին, ապա մեզ հարկավոր են առավելագույն սերտ հարաբերություններ»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am