Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Դատարան դիմած տնօրենների կարծիքով իրենց իրավունքները խախտվել են

Դատարան դիմած տնօրենների կարծիքով իրենց իրավունքները խախտվել են

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկապարտեզների ու դպրոցների տնօրեններն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության քննությունն ընթացքի մեջ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ 

«Շարունակելու ենք գործընթացը, որպեսզի հասկանանք, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել: Այդ խոսակցությունների վերաբերյալ արդեն բացատրություններ ունենք: Տնօրենները համարում են, որ իրենց իրավունքները խախտված են», - ընդգծեց Մկրտչյանը։

Նախարարը չցանկացավ որևէ մեկնաբանություն անել այդ հարցի շուրջ և հավելեց, որ խնդիրը դատարանի միջոցով է լուծվում:

«Իրենք գտնում են, որ կուսակցության անդամներ են և իրավունք ունեն աշխատանքից հետո իրականացնել որոշակի գործառույթներ: Եթե աշխատանքից դուրս է եղել ամեն ինչ, ապա նրանք օրենքը չեն խախտել, իսկ եթե օգտագործվել է իրենց աշխատանքային ժամանակը, իհարկե, օրենքի խախտումով է»,- նշեց նա։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակել է տեղեկություններ այն մասին, որ հանրապետության մարզերի 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի աշխատակիցներին հեռախոսով մանրամասն պատմել են հավաքագրած ցուցակների մասինՀՀ կրթության և գիտության նախարարությունն էլտեղեկացնում էոր 

նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը հանդիպել է ավագ դպրոցների այն տնօրենների հետում անունները հիշատակվում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած նյութումՄանուկ Մկրտչյանը տեղեկացրել էոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հարուցվել է վարչական վարույթորի շրջանակում ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցների վերոնշյալ աշխատակիցներին առնչվող ձայնագրությունների կապակցությամբ նրանք պետք է բացատրություններ ներկայացնեն ԿԸՀ։ Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցներըկրթական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու և բացառապես օրենքի շրջանակում գործելու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am