Մոնտեբելոյում Ցեղասպանության հիշատակի միջոցառմանը ելույթ է ունեցել Ֆեթհիյե Չեթինը
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնտեբելոյի հայ համայնքի ներկայացուցիչներն ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ոգեկոչման արարողություն են կազմակերպել Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի մոտ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հավաքվածները հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը` Միացյալ Նահանգների կառավարությանը կոչ անելով ճանաչել կատարվածն իբրև ցեղասպանություն: Նրանք ծաղիկներ են խոնարհել հուշարձանին ու մոմեր վառել:
Արարողության ժամանակ ելույթ է ունեցել նաև թուրք փաստաբան Ֆեթհիյե Չեթինը, ով միայն վերջին տարիներին է պարզել, որ տատը Հայոց ցեղասպանության տարիներին կրոնափոխ եղած հայ է:
Ապրիլի 24-ին նախատեսվում է մեծ երթ իրականացնել Լոս Անջելեսում: Երթի մասնակիցները քայլելու են դեպի Թուրքիայի հյուպատոսարան` պահանջելով թուրքական կողմից ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում