Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Տիգրան Մուկուչյանը Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումում առկա փաստերը խիստ սուբյեկտիվ է համարում

 Տիգրան Մուկուչյանը Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումում առկա փաստերը խիստ 
սուբյեկտիվ է համարում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը օբյեկտիվ չի համարում Սահմանադրական դատարան Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը ընտրությունների արդյունքների վիճարկման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,Սահմանադրական դատարանում դաշինքի դիմումի քննարկման ընթացքում ելույթի հնարավորություն տրվեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով ներկայացրեց պարզաբանումներ, թե ինչու է ԿԸՀ-ն մերժել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը:

«Ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար պետք է պարզել, թե արդյոք վկայակոչված խախտումներն առկա՞ են, թե ոչ, դրանք հիմնավորվո՞ւմ են, թե ոչ, և արդյոք դրանք ազդե՞լ են ընտրությունների արդյունքների վրա: Դաշինքի դիմումում ներկայացված դեպքերը չունեն առաջնային նշանակություն, և դրանք ոչ թե փաստեր են, այլ ուրիշի պատմածի վերարտադրություն»,- ասաց ՀՀ ԿԸՀ նախագահը:

Տիգրան Մուկուչյանը հավելեց, որ դաշինքի դիմումում ներկայացված փաստերը խիստ սուբյեկտիվ են, հիմնված են բացառապես կամայական մեկնաբանությունների, իրականության հետ որևէ աղերս չունեցող դատողությունների հիման վրա: ՀՀ ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ 38 էջանոց դիմումից միայն 25 էջն է բովանդակային բնույթ կրում: Նա նշեց, որ դիմումում կան պարբերություններ, որոնք բովանդակային առումով մի քանի անգամ կրկնվում են:

Մուկուչյանը նաև նշեց, որ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի 95 տոկոսից ավելին անգամ մեծ վերապահումով չեն կարող փաստաթուղթ կոչվել:

Սահմանադրական դատարանն ապրիլի 25-ին սկսել է քննարկել ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը: Դիմումը Սահմանադրական դատարան ներկայացրել է ապրիլի 14-ին: Սահմանադրական դատարանը 15 օրվա ընթացքում պետք է քննարկի դիմումը և որոշում կայացնի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am