Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ֆրանսիական դատարանը մերժեց Կոսովոյի նախկին վարչապետին Սերբիա արտահանձնելու պահանջը

Ֆրանսիական դատարանը մերժեց Կոսովոյի նախկին վարչապետին Սերբիա արտահանձնելու պահանջը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Կոլմար քաղաքի վերաքննիչ դատարանը մերժել Է ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային Սերբիա արտահանձնելու պահանջը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի քննչական պալատում:   

«Ընդունվեց (Սերբիայի համար) բացասական վճիռ, հանձնում չի լինի, (Խարադինայի նկատմամբ) դատական հսկողությունը կհանվի»,- հայտնել Է դատարանի ներկայացուցիչը: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ հայցվորները տակավին ժամանակ ունեն այս եզրակացության գանգատարկման համար: 
Ռամուշ Խարադինայը Բազել-Մյուլուզ շվեյցարա-ֆրանսիական օդանավակայանում ձերբակալվել Է հունվարի 4-ին: Ձերբակալումը կատարվել Է Սերբիայի իշխանությունների պահանջով:   
Բալկաններում տեղի ունեցած պատերազմի ժամանակ Խարադինայը եղել Է Կոսովոյի ազատագրման բանակի շտաբի պետը: Հետագայում նա մեղադրվել Է Էթնիկական զտումների ընթացքում կոսովցի սերբերի զանգվածային սպանություններ կատարելու մեջ: 2005 թվականին Նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների միջազգային տրիբունալը ձեռնամուխ Է եղել նրա գործի քննությանը: Երեք տարի անց նա լիովին արդարացվել Է մեղադրանքների բոլոր (37) կետերով:   
Չնայած դրան, Սերբիայի իշխանությունները շարունակում են Խարադինային մեղավոր համարել բազմաթիվ ռազմական հանցագործություների մեջ, որոնք կատարվել են 1998 – 1999 թվականներն ընկած ժամանակաշրջանում:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am