Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Բրիտանիայի ներդրումային ընկերությունը գնել Է 375 բնակիչ ունեցող գյուղը

Բրիտանիայի ներդրումային ընկերությունը գնել Է 375 բնակիչ ունեցող գյուղը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Albanwise ներդրումային ընկերությունը Հյուսիսային Յորքշիրի կոմսությունում գնել Է Ուեստ Հեսլերթոն գյուղը, որը մեկ տարի առաջ վաճառքի Էր հանվել 20 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 26 միլիոն դոլար) մեկնարկային գնով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Guardian թերթը: 
Գործարքի վերջնական գումարը չեն հայտնում, բայց վերլուծաբանները պնդում են, որ այն մոտ Է մեկնարկայինին: Լոտը ներառել Է դաստակերտ՝ ավելի քան 20 սենյակով, եւս 43 տուն, գարեջրատուն եւ ավելի քան 800 հեկտար գյուղատնտեսական հանդակներ: Գյուղում ապրում Է 375 մարդ:  
150 տարվա ընթացքում գյուղի սեփականատերը եղել Է Դոնեյների գերդաստանը, 2010 թվականին վախճանվել Է բնակավայրի վերջին տիրուհին՝ 84-ամյա Իվ Դոնեյը: Նրա ժառանգները որոշել են վաճառել սեփականությունը: 
Տեղացի բնակիչներն անհանգստացած են վարձակալության վճարի պոտենցիալ աճից, քանի որ նախկին տիրուհին երկար տարիներ այն պահում Էր շատ ցածր մակարդակի վրա: Գյուղը տարեկան շուրջ 388 հազար ֆունտ եկամուտ Էր բերում սեփականատիրուհուն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am