Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Գալակտիկայի պահապանները» ֆիլմի ռեժիսորը խոստացել Է նկարահանել ֆրանշիզայի երրորդ մասը

«Գալակտիկայի պահապանները» ֆիլմի ռեժիսորը խոստացել Է նկարահանել ֆրանշիզայի երրորդ մասը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գալակտիկայի պահապանները. մաս 2-րդ» ֆիլմի ռեժիսոր եւ սցենարիստ Ջեյմս Հանը, որ ժամանել Է Մոսկվա՝ ներկայացնելու կինոնկարը, հայտնել Է ֆանտաստիկ բլոքբասթերի ֆրանշիզայի երրորդ մասը նկարահանելու մտադրության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
«Ես աշխատում եմ երրորդ մասի վրա եւ ստույգ գիտեմ, թե դրանում ինչ Է լինելու, բայց չեմ ցանկանում տպավորությունը փչացնել եւ սյուժեն բացահայտել: «Գալակտիկայի պահապանների» հետաքրքիր բաղադրիչը հերոսների զարգացմանը հետեւելն Է: Առանձին կինոնկարներում օգտագործում են նույն հերոսներին, եւ նրանք ոչինչ չեն սովորում: «Գալակտիկայի պահապաններում» նման բան տեղի չի ունենա: Այստեղ դատողություններ կան սերունդների թեմայի շուրջ»,-պատմել Է ռեժիսորը ապրիլի 27-ին կայացած մամուլի ասուլիսում: 
«Այս ֆիլմում հետաքրքիր Է դիտել, թե ինչպես են հերոսները զարգանում, աճում, սպրում, զոհվում, դառնում ավելի լավը կամ ավելի վատը, ինչը նրանց դարձնում Է իսկական, մարդկային, գործող անձինք, անկախ այն բանից, թե նրանք մարդիկ են արդյոք, թե  այլմոլորակայիններ, ջրարջ, թե ուրիշ մի բան»,-ասել Է Հանը:  
Նա նաեւ հայտնել Է, որ Marvel ընկերության ղեկավարի հետ, որն զբաղվում Է ֆիլմի վրա կատարվող աշխատանքով եւ որին պատկանում են հերոսների իրավունքները, բանակցություններ Է վարում այն մասին, որ ընդլայնվի տիեզերական սագայի գործող անձանց աշխարհը Marvel կինոտիեզերքի շրջանակներում:   
«Գալակտիկայի պահապանները. մաս 2-րդ» ֆիլմը պատմում Է գլխավոր հերոսների՝ Փիթեր Քվիլի (հայտնի Է որպես Աստղային Լորդ), Դրաքսի, կանաչամորթ կին վարձկան Գամորի, կենդանի ծառ Գրութի եւ խոսող ջրարջի՝ Ռաքեթի արկածների շարունակության մասին: 
Այս անգամ նրանք պետք Է բացահայտեն ողջ Գալակտիկայի ամենագլխավոր գաղնիքներից մեկը՝ իսկ իրականում ով Է Փիթեր Քվիլի հայրը: Կինոնկարում խաղացել են՝ Քրիս Փրաթը, Զայ Սալդանան, Դեյվ Բաթիսթան, Սիլվեստեր Ստալոնեն, Կուրտ Ռասելը, իսկ Վին Դիզելը եւ Բրեդլի Քուփերը հնչյունավորել են Գրուտին եւ եւ Ռաքեթ ջրարջին՝ համապատասխանաբար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am