Արցախի նախագահն ընդունել է ամերիկահայ գրող Հովսեփ Նալբանդյանին
12:26, 17 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին ընդունել է ամերիկահայ գրող եւ հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, քննարկվել են գրականության ասպարեզում Արցախ-Սփյուռք փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանն արժեւորել է նման կապերի ամրապնդումը՝ դրանք համարելով Հայրենիք-Սփյուռք միասնականության կարեւոր բաղադրամասերից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում