Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Շվեդիան դադարեցրեց Ասանժի դեմ գործի հետաքննությունը


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի դատախազությունը դադարեցրել Է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ գործի հետաքննությունը, որը մեղադրվում Էր բռնաբարության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 19-ին հայտնել Է BBC News-ը: 
Բացի այդ, Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ Շվեդիայի դատախազությունը դատարան Է ուղարկել հարցում Ասանժի կալանագիրը չեղյալ հայտարարելու մասին: Մայիսի 19-ը վերջին օրն Էր, երբ դատախազությունը պետք Է կա՛մ պահանջեր երկարաձգել կալանագրի գործողության ժամկետը, կա՛մ խնդրեր դրա հետկանչումը:   
Ասանժը մերժում Էր բոլոր մեղադրանքները եւ պնդում, որ 2010 թվականին երկու կանանց բռնաբարելու մեղադրանքով իրեն Շվեդիայի արդարադատությանը հանձնելու դեպքում իրեն կարտահանձնեն ԱՄՆ: Վաշինգտոնում կարծում են, որ WikiLeaks-ի հիմնադիրը պետք Է դատարանի առջեւ կանգնի ԱՄՆ-ի հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:
2012 թվականից Ասանժն ապրում Է Լոնդոնում՝ իրեն ապաստան տրամադրելու համաձայնված Էկվադորի դեսպանատանը: Դեսպանատան սահմաններից դուրս գալու դեպքում 45-ամյա Ասանժին կալանք Է սպառնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ