Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԳՖՀ-ում երաժշտության փառատոնի մասնակիցներին գարեջուր կմատակարարեն ստորգետնյա խողովակաշարով

ԳՖՀ-ում երաժշտության փառատոնի մասնակիցներին գարեջուր կմատակարարեն ստորգետնյա խողովակաշարով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում Wacken Open Air երաժշտության փառատոնի մասնակիցներին գարեջուր կմատակարարեն ստորգետնյա խողովակաշարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deutsche Welle-ն:
Խողովակների ցանցը, որոնցով գարեջուր կմատուցեն փառատոնի մասնակիցներին, կանցկացնեն գետնից 70 սանտիմետր խորությամբ: Գարեջրատարի երկարությունը կկազմի շուրջ յոթ կիլոմետր: 
Ավելի վաղ գարեջուրն ամեն օր բերում Էին բեռնատար ավտոմեքենաներով, այնուհետեւ մասնակիցների շրջանում բաժանում Էին տակառներում: Միջոցառման կազմակերպիչների կարծիքով, խաղովակաշարը թույլ կտա ազատվել բեռնատարներից, որոնք փչացնում են գետինը եւ խանգարում փառատոնի տարածքն օգտագործել գյուղատնտեսական նպատակներով:    
Wacken Open Air-ը համարվում Է ծանր ռոքի՝ աշխարհում ամենախոշոր փառատոնը: Ամեն տարի այստեղ Է այցելում շուրջ 75 հազար մարդ: Երեք օրում նրանք միջին հաշվով խմում են 5,1-ական լիտր գարեջուր: 
Այս տարի Wacken Open Air-ը կսկսվի օգոստոսի 3-ին եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի 5-ը: Սպասվում Է, որ դրան կմասնակցի մոտավորապես 150 խումբ, այդ թվում՝ Megadeth-ը, Alice Cooper-ը, Amon Amarth-ը, Volbeat-ը, Marilyn Manson-ը, Accept-ը, Status Quo-ն, Turbonegro-ն եւ Dillinger Escape Plan-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am