Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վրաստանի պատրիարքը չեղարկել Է իր գահակալության 40-ամյակին նվիրված հանդիսությունները

Վրաստանի պատրիարքը չեղարկել Է իր գահակալության 40-ամյակին նվիրված հանդիսությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի գահակալության 40-ամյակի կապակցությամբ ծրագրված հանդիսավոր միջոցառումները չեղյալ են հայտարարված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 25-ին հայտնել են պատրիարքարանում:
«Հաշվի առնելով աշխարհում ստեղծված անկայուն իրավիճակը եւ Վրաստանի սոցիալական իրադրությունը, Նորին սրբություն Իլյա Երկրորդի օրհնությամբ չեղարկված են կաթողիկոս-պատրիարքի գահակալության 40-ամյակի կապակցությամբ հանդիսավոր միջոցառումները եւ ուղղափառ եկեղեցիների ղեկավարների ու մյուս պատվավոր հոգեւոր անձանց հրավիրումը Վրաստան»,-ասված Է հայտարարության մեջ: 
Հունվարի 4-ին լրացել Է Վրաստանի պատրիարքի 84-ամյակը: Նա առողջական վիճակի պատճառով չեղարկել Է հանդիսավոր միջոցառումները իր ծննդյան օրվա առթիվ, ինչպես նաեւ չի կարողացել անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին ներկա գտնվել իր գահակալության 39-րդ տարեդարձին նվիրված պատարագին, որը տեղի Է ունեցել Թբիլիսիի Սուրբ Երրորդության մայր տաճարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am