Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Չեռնոգորիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա հունիսի 5-ին

Չեռնոգորիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա հունիսի 5-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեռնոգորիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը կդառնա հունիսի 5-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանը, որտեղ մայիսի 25-ին անցկացվելու Է կազմակերպության գագաթնաժողովը:
2016 թվականի մայիսի 19-ին ՆԱՏՕ-ի երկրներն արձանագրություն են ստորագրել դաշինքի Չեռնոգորիայի անդամակցելու վերաբերյալ: Չեռնոգորիայի խորհրդարանը ՆԱՏՕ-ին հանրապետության անդամակցության վերաբերյալ օրենքին հավանություն Է տվել ապրիլի 28-ին: Մայիսի 12-ին Չեռնոգորիայի կառավարությունը հայտնել Է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները վավերացրել են դաշինքին բալկանյան այս պետության անդամակցության մասին արձանագրությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am