Կառավարությունն արտոնություն տրամադրեց հերթական ներդրումային ծրագրին
12:17, 1 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսային արտոնություն տրամադրեց «Պրոֆպանել» ընկերությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արևային վահանակների արտադրության մեջ։
«Արդեն իսկ իրականացվել է 385 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 2,9 մլրդ դրամի ներդրում»,- ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ ծրագրի արդյունքում ընկերությունում առկա 43 աշխատատեղին կավելանան ևս 5-ը՝ 150-200 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5,9 մլրդ դրամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում