Ադրբեջանն ունի 6539 զոհ և սպառազինության նոր կորուստներ

Armenpress 16:12, 23 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 6539 կորուստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական միասնական տեղեկատվական հարթակը հրապարակել է ադրբեջանական կորուստների նոր տվյալներ, որոնց համաձայն՝ հակառակորդը կորցրել է ընդհանուր առմամբ 206 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 588 զրահատեխնիկա, 4 ՏՕՍ:

Վերջին օրվա ընթացքում խոցվել էր ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ. այս տվյալներն արդեն ներառված են ընդհանուր թվերում:  

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am