Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել ռեկորդային թվով ուսանողներ

Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել 
ռեկորդային թվով ուսանողներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Հայ-ռուսական համալսարան ընդունվել է հազարից ավելի ուսանող. սա պատմական ռեկորդ է, որն ապացուցում է ՀՌՀ-ի պահանջված լինելը կրթական ոլորտում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ-ռուսական համալսարանից, այս մասին ՀՌՀ օրվա առթիվ իր շնորհավորական խոսքում ասել է ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր պրոֆեսորական կազմին, ուսանողներին, ովքեր երկու մեծ մշակույթների կրողներ են։ Մենք ունենք լավագույն դասախոսական կազմը, գիտությունների բոլոր ուղղությունների առաջնորդները, որոնց շնորհակալ ենք բարձր արդյունքների համար, իսկ նրանցից մի քանիսին այսօր առանձին մեծարելու ենք»,- ասել է ռեկտորը։ 

Նա նշել է, որ այսօր արդեն 26-րդ անգամ նշվում է ՀՌՀ օրը, և դա ավանդույթ է, որն օգնում է տարեցտարի պահպանել համալսարանական միասնության և համախմբման ոգին:

ՀՌՀ օրվա առթիվ ուսանողներին, պրոֆեսորական կազմին և հյուրերին շնորհավորել է նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան կցորդ Դենիս Նազարովը. «Ռուսաստանը հպարտ է, որ կա այնպիսի նախագիծ, որն օգնում է Հայաստանում հրաշալի մասնագետներ պատրաստել։ Լինելով ՀՌՀ-ի շրջանավարտ՝ ես նույնպես գիտեմ, որ համալսարանն ուժեղ է և պատրաստ շարունակել զարգացնել կադրեր ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Շնորհավոր տոնդ»:

Ըստ աղբյուրի՝ այնուհետև տեղի է ունեցել ՀՌՀ ուսանողների, դասախոսների և աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տարբեր անվանակարգերում:

Նշվում է, որ ՀՌՀ օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են ՀՌՀ առաջին ռեկտոր, ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշատախտակին և Հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար զոհված ուսանողների հիշատակին նվիրված հուշատախտակին ծաղիկներ դնելու արարողությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am