Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
14:30, 27 Ապրիլ 2024
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 2-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Հանրապետության տարածքում ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում կլինի կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում